Կամբոջան անհայտ մահացու հիվանդության օջախ է դարձել
Վերջին 3 ամիսների ընթացքում անհայտ վարակի արդյունքում մահացել է 60 կամբոջացի երեխա, այս մասին պաշտոնապես հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Տվյալ պահին Կազմակերպությունը Կամբոջայի առողջապահության նախարարության հետ համատեղ փորձում են բացահայտել հիվանդության տեսակն ու պատճառները և այն, թե ինչպես է վարակը տարածվում:
Վարակի մասին հայտնի է միայն, որ այն առաջացնում է ուժեղ տենդ և շնչառության հետ խնդիրներ, ինչպես նաև ազդում է նյարդային համակարգի վրա:
Տվյալ պահին հիվանդությունը հայտնաբերվել է 7 տարեկանից փոքր 61 երեխայի մոտ, որոնցից փրկվել է միայն մեկը։









