Գյումրիում «Օպելը» բախվել է կրպակին, վարորդը մահացել է, ուղևորը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22-ի սահմաններում «Օպել-Վեկտրա» մակնիշի 26 ՕՕ 723 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Խրիմյան փողոցի վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի վրա գտնվող կրպակին:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդինև ուղեւորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարները:
Նրանք հատուկ տեխնիկայի օգնությամբ են կարողացել վարորդին դուրս բերել մեքենայից:
Գյուլբենկյանի անվան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին վարորդը մահացել է, իսկ ուղեւորը այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Տեղում են եղել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները ավագ տեսուչ Րաֆֆի Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրիի քննչական բաժանմունքում քննիչ Հովհաննես Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ պարզելու համար մահացած վարորդի եւ վիրավոր ուղևորի ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հանդիսանում էր Գյուրի քաղաքի Աբովյան 93 տան բնակիչ 24-ամյա Լևոն Թոփչյանը, իսկ վիրավոր ուղևորը Գյումրի քաղաքի Ռուստավելի փողոցի բնակիչ 24-ամյա Միխայել Գրիգորյանն է։









