Գերմանիայում զինված տղամարդն սպանվել է իր 4 պատանդների հետ

01:13 • 05.07.12

Զինված տղամարդը և 4 պատանդները մահացած են հայտնաբերվել Գերմանիայի Կարլսրուե քաղաքում ոստիկանական ստորաբաժանման գրոհից հետո, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:


Տդամարդուն պետք է դուրս բերեին բնակարանից բնակվարձը ձվճարելու պատճառով: Նա փակվել էր իր զբաղեցրած բնակարանում և 4 մարդու պատանդ էր վերցրել:


Գերմանական հատուկ ջոկատայինները գրոհել են բնակարանը այն ժամանակ, երբ այնտեղից ծխի հոտ է եկել:


Բացի հանցագործի մարմնից, բնակարանում հայտնաբերվել է նաև բնակարանի հնարավոր նոր վարձակալի, կատարածուի և բնակարանի փականը փոխելու համար եկած փականագործի մարմինները:


Սկզբում իշխանությունները հաղորդում էին 3 կամ 4 մահացածի մասին, սակայն հետո հայտնաբերվել էր նաև մի կնոջ մարմին, ով, ըստ ամենայնի, բնակարանի սեփականատերն էր, հաղորդել են քաղաքի Ոստիկանությունից։

Դեռ չճշտված տվյալներով՝ կինը համատեղ բնակվել է հանցագործի հետ: Ոստիկանությունը հաղորդել է, որ բոլոր 5 զոհերը զինված են եղել հրազենով: