Հրդեհ Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը
09:08 • 05.07.12
Այսօր՝ հուլիսի 5-ին, գիշերը ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Լոռի» հանգստյան տան սենյակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել` 02.50-ին: Այրվել է սենյակը և միջանցքը` գույքով (25 քմ):
Placeholder









