Ռուսաստանում ձերբակալվել են վրացի գեներալի սպանության գործով բոլոր կասկածյալները

00:13 • 05.07.12

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը արտոնել է ձերբակալել ՌԴ մայրաքաղաքում վրացի նախկին գեներալ Ռոման Դումբաձեի սպանության գործով անցնող բոլոր 3 կասկածյալներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Երեք կասկածյալներին էլ դատարանի սրահից դուրս են տարել դիմակներով, նրանք չեն ցանկանում, որ իրենց տեսա-լուսանկարահանեն:

 

Մոսկվայի կենտրոնում 2012թ. մայիսի 21-ին գնդակահարված գեներալ Դունբաձեն 2004 թվականից ցմահ բանտարկության էր դատապարտվել Վրաստանում հայրենիքի դավաճանության մեղադրանքով և ազատվել էր 2008թ.:

 

2004թ. Բաթումիի բրիգադի հրամանատար Դումբաձեն հայտարարել էր, որ Վրաստանի ՊՆ-ին չի ենթարկվում: Նա ասել էր, որ կենթարկվի միայն ինքնավարության այն ժամանակվա ղեկավար Ասլան Աբաշիձեին:

 

Ռուսաստանը 2008թ. փոխանակեց գեներալին՝ Թբիլիսիին փոխարենը վերադարձնելով վրացի 12 զինվորականների: Դումբաձեն 2010թ. ՌԴ քաղաքացիություն էր ստացել: