Իրադարձային
-ից
-ը
16:53 • 21.05.12Մոսկվայում Սաակաշվիլիին դավաճանած վրացի գեներալ է սպանվելՎրաստանի ու Աջարիայի իշխանությունների միջև կոնֆլիկտի ժամանակ նա հրաժարվել է ենթարկվել Վրաստանի նախագահի հրամաններին և անցել Աջարիայի Ինքնավար Հանրապետության նախագահի ենթակայության ներքո:
16:48 • 21.05.12Ես և՛ հայ եմ, և՛ թուրք. հայ և թուրք ծնողների դստեր շարադրությունը հուզել է թուրքերինԹուրքիայի Էրդիլ քաղաքի վարժարաններից մեկում անցկացված մրցույթում թուրք հոր և հայազգի մոր դուստրը ազգային պատկանելության մասին շարադրությունների մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին:
16:34 • 21.05.12Ի գիտություն «Գեոթիմ» ՓԲԸ-ի՝ Ամուլսարում Կարմիր գրքում ընդգրկված կենդանական և բուսական տեսակներ շատ կան«Այդ ոսկու հանքը բացելիս թող նաև հիշեն Կարմիր Գրքում գրված ջերմուկցիների մասին, 8000 բնակաչություն ունեցող Ջերմուկում 4000-ից ավելի մարդ չի մնացել»,-ասաց Ջերմուկի բնակիչ Արթուր Տեր-Խաչատրյանը:
16:32 • 21.05.12Էլիզաբեթ II-ի ամենափոքր դիմանկարն աշխարհում` սուրճի հատիկի վրաԻնչպես նշել է Ուիգանը` 4 շաբաթ տևած աշխատանքի ժամանակ նա օգտագործել է միայն ինքնաշեն գործիքներ, որոնք այնքան փոքր տարածության մեջ փորագրություն անելու հնարավորություն են ընձեռել:
16:25 • 21.05.12Իրանում կախաղան է բարձրացվել թմրանյութի մաքսանենգությամբ զբաղվող 14 մարդՀաղորդվում է, որ վերաքննիչ դատարանը մերժել է նրանց ներման հայցը, և ավելի վաղ կայացված մահապատժի վճիռը մնացել է անփոփոխ:
16:23 • 21.05.12Վենեսուելայի երիտասարդական նվագախումբը ղեկավարելու է 14-ամյա դեռահասըԲացի խմբավարի մասնագիտությունն ընտրելուց Սալազարը ցանկանում է նաև մասնագիտանալ օտար լեզուների ուսումնասիրության մեջ` արտասահմանում ազատ` առանց թարգմանչի օգնության շփվելու համար:
16:05 • 21.05.12Ադելն արժանացել է Billboard-ի 18 մրցանակներից 12-ինԱդելը մրցանակների թվով երրորդն է մրցանակաբաշխության ողջ պատմության մեջ: 1990թ.-ին Ջանեթ Ջեքսոնը ստացել էր 15, 1983-ին Մայքլ Ջեքսոնը` 13 մրցանակ:
15:59 • 21.05.12Ալժիրում կառուցվում է աշխարհի ամենաբարձր մինարեթով մզկիթըՀամալիրը կարող է ընդունել 120 հազ հավատացյալի, դրանում կլինի 200-տեղանոց գրադարան, արվեստի թանգարան և հետազոտական կենտրոն:
15:59 • 21.05.12ՍԴ–ն քննության է ընդունել ՀԱԿ–ի գործըՄայիսի 18-ին «Հայ ազգային կոնգրես» դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
15:52 • 21.05.12Տավուշում «ԲՄՎ»–ն հարվածել է հաստաբուն ծառերին և շրջվել. վարորդը ծանր վիրավոր, ուղևորուհին մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Երևան–Տավուշ ավտոճանապարհի 147–րդ կմ–ի հատվածում։
15:51 • 21.05.12Իտալիայում երկրաշարժի հետևանքով 250 մլն եվրոյի պանիր է ոչնչացել«Հզոր երկրաշարժը վնաս է հասցրել բազմաթիվ շինությունների` այդ թվում այն պահեստներին, որտեղ պահվում էին պանրի հազարավոր տոննաներ: Սա բավական լուրջ կորուստ է»,- նշել է ոլորտի մասնագետներից մեկը:
15:42 • 21.05.12Բաքվում կրկին բախվել են ընդդիմադիրներն ու ոստիկանները. կան ձերբակալվածներՈստիկանությունը կոչ է արել չխախտել հասարակական կարգը և հիշեցրել է, որ «քաղաքում հյուրեր կան», «ամոթ է», իսկ հյուրերի ներկայությունը Բաքվում պայմանավորված է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթով:
15:24 • 21.05.12Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ համատեղ զորավարժությանըԳերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար. տեղեկացվում է ԱԱԽ մամուլի գրասենյակից:
15:22 • 21.05.12«ԲՄՎ»–ն բախվել է հաստաբուն ծառին՝ ապա կանգառի նստարանին. 24-ամյա վարորդը վերակենդանացման բաժնում է (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 01.40-ի սահմաններում։ Վթարի ենթարկվածը Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ Դավիթ Ավետիսյանն է։
15:20 • 21.05.12Հայ հրահանգիչները ԳԴՀ–ում կմասնակցեն վարժանքի, ապա կմեկնեն ԱֆղանստանԾրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում:
