Իրադարձային
-ից
-ը
11:13 • 06.05.12Հրդեհ է բռնկվել հարավկորեական կարաոկե-բարում. 9 զոհԴեպքը տեղի է ունեցել երկրի հարավային նավահանգստային Բուսան քաղաքում: Ոստիկանության համաձայն` հրդեհը բռնկվել է 6-հարկանի շինության 3-րդ հարկում:
11:08 • 06.05.12Կոալիցիոն գործըկերներին կոչ եմ անում ամպագոռգոռ հայտարարություններ չանել. ՀՀԿ խոսնակՇարմազանովը ծիծաղելի համարեց Զոհրաբյանի մատնանշած այն սցենարը, թե դրոշմակնիքների անհետացումը կարող է հիմք դառնալ կրկնակի քվեարկությանը:
11:05 • 06.05.12Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ ենՍպասվում է, որ կոալիցիա կազմած 2 հիմնական քաղաքական ուժերը` ձախակենտրոն ՊԱՍՕԿ-ն ու աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն»-ը, կզրկվեն ձայների զգալի մասից, հայտնում է BBC-ն:
11:00 • 06.05.12«Դու հանգիստ վեր ընգի տեղդ, դու չպիտի որոշես, թե ես ինչ անեմ». Կարբի գյուղապետն ասել է հանձնաժողովի նախագահին«Ինքն ինձ ասաց, դու հանգիստ վեր ընկի տեղդ, դու չպիտի որոշես, թե ես ի՞նչ անեմ»,- պատմում է հանձնաժողովի նախագահ Եպրաքսյա Մաթևոսյանը:
10:36 • 06.05.12Կենտրոնի թիվ 9/17 ընտրատեղամասում ՀՀԿ-ն քվեարկողների է բերում. վստահված անձԹիվ 9/17 ընտրատարածքում ՀԱԿ–ի վստահված անձ Լուսիկ Հակոբյանն ահազանգում է, որ ՀՀԿ ներկայացուցիչներն առավոտ կանուխ ընտրատեղամաս են բերել բազմաթիվ քվեարկողների, ինչի պատճառով ...
10:28 • 06.05.12Էրեբունիում «գծից հանված» երթուղայինները ծառայեցվում են ընտրողներին տեղափոխելու նպատակին. Facebook–ի օգտատերFacebook–ի օգտատեր Առաքել Սեմիրջյանը իր էջում ահազանգում է, որ Էրեբունու շրջանից և թաղապետարանի դիմացի գազալցակայանի կողքը տեսել է «գծից հանված» մոտ 50 ավտոմեքենա՝ հիմնականում 19, 11 և 111։
10:27 • 06.05.12Օբաման սկսել է նախընտրական քարոզարշավըՍպասվում է, որ այս քարոզարշավի ժամանակ գործող նախագահը կկենտրոնանա ԱՄՆ տնտեսական խնդիրների վրա` գործազրկություն, բյուջեի դեֆիցիտ և այլն:
10:20 • 06.05.12Պերուում հետաքննում են հարյուրավոր կենդանիների մահվան պատճառներըՊերուի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին և զբոսաշրջինկերին չայցելել լողափեր, քանի որ քննվում է հարյուրավոր դելֆինների և հավալուսնների մահվան պատճառները:
10:07 • 06.05.12Ֆրանսիայում մեկնարկում է նախագահական ընտրությունների վճռորոշ փուլըԱպրիլի 22-ին անցկացված ընտրությունների առաջին փուլում 28,6% քվեով առաջատարը սոցիալիստ Ֆրանսուա Օլանդն էր, ով առաջ էր անցել նախագահ վերընտրվել ցանկացող և ձայների 27%-ը ստացած Նիկոլա Սարկոզիից:
10:07 • 06.05.1210/8 տեղամասում խախտումներ չեն նկատվել. ԲՀԿ դիտորդ«Խախտումներ չեն նկատվել առայժմ, նորմալ հունով ընթանում են ընտրությունները»,– ասում է ԲՀԿ դիտորդ Արա Գևորգյանը։
09:47 • 06.05.12Կատարվեց այն, ինչից մենք զգուշանում էինք. Նաիրա Զոհրաբյանն օքսիդացող թանաքի մասին«Սա գնահատում ենք որպես նախապես ծրագրված սցենար՝ կրկնակի քվեարկությունների համար: Այս ձևով ժողովրդավարություն չեն կառուցում, և սա ընտրակեղծարարներին չի ներվելու»։
09:37 • 06.05.12Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր–Պետրոսյանը կքվեարկեն նույն ընտրատեղամասումԺամը 10-ից կսկսվեն խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջնորդների քվերակությունները:
09:32 • 06.05.12Այս ընտրությունները կլինեն նոր սկիզբ հայ ժողովրդի համար. Հրանտ Մարգարյան (տեսանյութ)Լրագրողների հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել ընտրությունների և հույս հայտնեց, որ այս ընտրությունները «կլինեն նոր սկիզբ» հայ ժողովրդի համար:
09:24 • 06.05.12Աջափնյակ համայնքում նկատվում է ընտրողների ակտիվությունԱջափնյակ համայնքն ընդրգող թիվ 6 ընտրատարածքի 6/3 2 ընտրական տեղամասում մեծ ակտիվություն էր նկատվոմ: Այստեղ նույնիսկ հերթեր էին գոյացել:
09:14 • 06.05.12Դրոշմակնիքներն անհետանում են նախատեսված ժամկետից շուտ. ահազանգում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը«Այդ կնիքները մասսայականորեն անհետանում են: Ես էլ առավոտյան քվեարկել եմ, արագ անհետացել է, մինչդեռ պետք է մնան 12 ժամ»,- ասաց Մուսինյանը:
