Իրադարձային
-ից
-ը
17:47 • 20.04.12Ադրբեջանի նավթը մի օր կսպառվի, բայց Արցախի ժողովրդի հավատն անսպառ է. Շարմազանով«Հայաստանում ու Արցախում համոզված են, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի ռազմական գործողությունների՝ կարժանանա նույն ճակատագրին, ինչ նրա նախորդ նախագահները», - ասել է ԱԺ փոխնախագահը:
17:38 • 20.04.12Թուրքիան բողոքի նոտա է հղել Ֆրանսիային` Ցեղասպանության մասին ծաղրանկարի պատճառովԵվրոպայի թուրք լոբբիստները ևս քայլեր են ձեռնարկել և դպրոցի տնօրենից բացատրություն են պահանջել: Դպրոցի տնօրենն արդարացել է, ասելով, որ ծաղրանկարը գրքում տեղադրված չէ:
17:34 • 20.04.12ՀԱԿ-ի պահվածքը ես երևանյան «քլնգող մուտիլովշիկություն» կանվանեմ. Արմեն Մազմանյան«Որտեղ կարելի է այդքան ցինիկ լինել, ի դեմս Հրանտ Բագրատյանի, և ասել, որ մեր ժամանակ ամե~ն ինչ արել ենք, ա~մեն ինչ լավ էր, մոռանալով, որ դառել էր մեր երկրի դիետոլոգը՝ ասելով, թե երկու ձու մի կերեք, այլ
17:25 • 20.04.12Պուտինի դուստրն ամուսնանում է Յու Յոնգ Հուի հետՆշանադրվածները ծանոթացել են 1999թ.-ի հուլիսին, մոսկովյան միջազգային դպրոցում: Հարսանիքը ծրագրված է մայիսի 7-ին, Մոսկվայում:
17:15 • 20.04.12Մանվել Բադեյանը պատրաստ է բանավիճել, պայմանով, որ մրցակիցը «ախմախ» չլինի«Ես էլ չեմ համաձայնի էն մարդու հետ, որի անունը ընդամենը ՀԱԿ ա: Թող իրանք որոշեն իրանց խելոք մարդը ով ա»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
17:06 • 20.04.12Պայթյուն Սիրիայում. 10 զոհՍահմ ալ Ջոլան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Սիրիայի անվտանգության ուժերի 10 ներկայացուցիչ է զոհվել, տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:
17:02 • 20.04.12Մինչ 2006 թ.-ը ես նորմալ մարդ էի. ԲրեյվիկԸստ Բրեյվիկի` «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումն ամենաժամանակակկց ահաբեկչական կազմակերպությունն է, և «ես շատ բան եմ սովորել հենց խմբավորման ռազմավարությունից ու տակտիկայից»:
16:47 • 20.04.12Բեռլուսկոնին անսպասելիորեն դատարան է ներկայացել «Ռուբիի գործով»Նա մեղադրվում է 17 տարեկան անչափահաս աղջկա` ծագումով Մարոկոյից Քարիմե էլ-Մահրուգի` Ռուբիի հետ սեռական հարաբերություն է ունեցել և դրա դիմաց վճարել:
16:44 • 20.04.12Սուրեն Զոլյանին ԵՊԼՀ ուսանողները դիմավորեցին ծափողջյուններով«Կրթությունը քաղաքականությունից դուրս է և ես խնդրում եմ, այս ամենը լինի բուհի ներսում , մենք բոլորս բրյուսովական ենք և ոչ թե կուսակցական»,- ասաց Սուրեն Զոլյանը
16:29 • 20.04.12Ուգանդան Սուդանին սպառնացել է միջամտել Հարավային Սուդանի հետ հակամարտությանըՆյակիրիմայի խոսքերով` Ուգանդայի «Տիրոջ ազատագրական բանակ» ապստամբների խումբը, որը Կոնգոյի պատերազմի ժամանակ բազավորվել էր Սուդանում, կրկին կապվել է պաշտոնական Խարթումի հետ:
16:13 • 20.04.12ՄԱԿ-ին չի հաջողվում գումար հավաքել սիրիացի փախստականների համար«Միացյալ Նահանգների ու նրա հումանիտար գործընկերների կողմից սիրիացի փախստականների օգնության համար 84 մլն դոլար հավաքելու կոչից հետո, հավաքվել է գումարի ընդամենը 20% -ը»,- հայտնել է Ֆլեմինգը:
16:12 • 20.04.12Մեկնարկել է «Երկրի օր-2012» քարոզարշավըԱյս տարի նախատեսված մեծ ծառատունկը կիրականացվի Արարատի մարզի Ուրծաձոր համայնքում:
16:05 • 20.04.12Յուրաքանչյուր ոչ պարենային ապրանք գնելուց առաջ պահանջեք սերտիֆիկատ«Եթե մեր սպառողը ավելի պահանջկոտ դառնա, ապա ապրանք ներկրողներն այլ տարբերակ չեն ունենա, քան ապրանքները սերտիֆիկացնելը»,-ասում Միլետա Արիստակեսյանը:
16:03 • 20.04.12ԱՄՆ-ում ռասիզմի թանգարան է բացվել (լուսանկարներ)Թանգարանի հիմնադիր Դեվիդ Փիլգրիմը նշել է, որ իրենց նպատակը այդ նմուշների պահպանումը չէ: Նրանք ցանկանում են, որ մարդիկ սկսեն ավելի լուրջ վերաբերվել ռասիզմի վերաբերյալ խնդիրներին:
16:01 • 20.04.12Եմենում սպանվել է Ալ Կաիդայի 18 գրոհայինՆախարարության կայքում ասվում է, որ գործողություններն իրականացվել են Զինջիբար քաղաքի մոտակայքում տեղակայված դիրքերում:
