ՄԱԿ-ին չի հաջողվում գումար հավաքել սիրիացի փախստականների համար

16:13 • 20.04.12

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի` փախստականների հարցերով վարչությունն այսօր հայտարարել է, որ հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների օգնության համար հավաքված գումարը բավարար չէ:

 

«Միացյալ Նահանգների ու նրա հումանիտար գործընկերների կողմից սիրիացի փախստականների օգնության համար 84 մլն դոլար հավաքելու կոչից հետո, հավաքվել է գումարի ընդամենը 20% -ը` 15.6 մլն դոլար»,- Ժնևում հայտարարել է վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մելիսա Ֆլեմինգը:

 

Վարչության համաձայն` օգնության կարիք ունի ավելի քան 61 հազ փախստական, որոնցից 21 հազ-ը Լիբանանում են, 13.700-ը` Հորդանանում, 23.900-ը` Թուրքիայում, 2.300-ը` Իրաքում:

 

Փախստականներից շատերն այս երկրներ են եկել շատ քիչ գումարով, կամ ընդհանրապես առանց դրանց: