Բեռլուսկոնին անսպասելիորեն դատարան է ներկայացել «Ռուբիի գործով»

16:47 • 20.04.12

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ներկայացել է դատարան, որտեղ ընթանում էր «Ռուբիի գործով» իր դատական նիստը, գրում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Նա մեղադրվում է 17 տարեկան անչափահաս աղջկա` ծագումով Մարոկոյից Քարիմե էլ-Մահրուգի` Ռուբիի հետ սեռական հարաբերություն է ունեցել և դրա դիմաց վճարել: Նա նաև օգտագործել է իր պաշտոնեական դիրքը գողության համար ձերբակալված Ռուբիին ոստիկանությունից ազատելու համար:

 

Բեռլուսկոնին հերքում է մեղադրանքները:

 

«Բի-Բի-Սի»-ն նշում է, որ նրա ներկայությունը անսպասելի էր, քանի որ նա հիմնականում խուսափում է իր դեմ դատական լսումներին ներկա գտնվելուց: