Պուտինի դուստրն ամուսնանում է Յու Յոնգ Հուի հետ

17:25 • 20.04.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը` Եկատերինան, ամուսնանում է, հայտնում է iHNed.cz-ը:

 

13 տարվա ծանոթությունից հետո, 26-ամյա Կատյայի ամուսինը կդառնա Յու Յոնգ Հուն` Ռուսաստանի Դաշնությունում Կորեական Հանրապետության նախկին ռազմական կցորդի որդին:

 

Նշանադրվածները ծանոթացել են 1999թ.-ի հուլիսին, մոսկովյան միջազգային դպրոցում:

 

Հարսանիքը ծրագրված է մայիսի 7-ին, Մոսկվայում:

Վլադիմիր Պուտինն ունի ևս մեկ դուստր` 1985թ.-ին ծնված Մարիան: