Ուգանդան Սուդանին սպառնացել է միջամտել Հարավային Սուդանի հետ հակամարտությանը

16:29 • 20.04.12

Ուգանդայի զինված ուժերը կարող են միջամտել Սուդանի և Հարավային Սուդանի միջև ծավալված հակամարտությանը եթե այն զանգվածային բնույթ ստանա, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Ինչպես հայտարարել է Ուգանդայի բանակի հրամանատար, գեներալ Արոնդա Նյակիրիման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ Կոնգոլեզյան պատերազմի ժամանակ Ուգանդան ներքաշված է եղել միջնորդավորված պատերազմի մեջ, ապա այս դեպքում իրենք անգործ չեն նստի:

 

Նյակիրիմայի խոսքերով` Ուգանդայի «Տիրոջ ազատագրական բանակ» ապստամբների խումբը, որը Կոնգոյի պատերազմի ժամանակ բազավորվել էր Սուդանում, կրկին կապվել է պաշտոնական Խարթումի հետ:

Հիշեցնենք, որ երկու Սուդանների միջև բախումները վերսկսվել են նախորդ շաբաթ: