Իրադարձային
-ից
-ը
18:25 • 17.03.12Մահացել է նացիստական հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Իվան Դեմյանյուկը2011թվականին Գերմանիայում նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն դատական իշխանությունները թույլատրել էին նրան մնալ ազատության մեջ` մինչ վճռի բողոքարկումը:
17:17 • 17.03.12Մալիում 72 հազ մարդ փախստական է դարձելՄալիի հյուսիսային շրջանների անկախացման համար պայքարող տուարեգ ապստամբների կողմից բազմաթիվ քաղաքների վրա հարձակման հետևանքով 72 հազար մարդ փախել է հարևան երկրներ:
17:02 • 17.03.12Խաչատուր Սուքիասյանը 10 ամիս 20 օր անընդմեջ բնակվել է ՀՀ-ից դուրս. ՈստիկանությունLրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ 2010 նոյեմբերի 26-ից մինչև 2011 թ-ի հոկտեմբերի 16-ը, այսինքն՝ 10 ամիս 20 օր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ-ում չի բնակվել:
16:51 • 17.03.12ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Արմեն ԱշոտյանինՀանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը, ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:
15:36 • 17.03.12Ձերբակալվել է Կադաֆիի մերձավորներից Աբդուլլահ ալ ՍենուսինԱվելի վաղ Աբդուլլահ ալ Սենուսիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել Հաագայի միջազգային դատարանը: Նրան մեղադրում են՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ:
15:17 • 17.03.12ԲՀԿ-ի համար եվրոպական ինտեգրումն իսկապես կարևոր խնդիր է. Նաիրա Զոհրաբյան«Եվրաինտեգրաման քաղաքականությունը ամենանպաստավոր ուղին է երկրում հաստատելու բարգավաճ երկիր: Բաց երկիր ունենալու համար այդ ճանապարհին մեզ լրջագույն փորձություն ...
15:07 • 17.03.12Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության մասին ֆիլմ կնկարահանվիԻնչպես տեղեկացնում է «Զաման»-ը, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են 2.5 տարի: Ֆիլմում Դինքի դերը որևէ մեկը չի խաղալու: Հեղինակները ցանկացել են ավելի շատ կենտրոնանալ սպանության «ետին պլանի» վրա:
15:03 • 17.03.12Դամասկոսում զոհերի թիվն ավելանում է. 27 զոհ, շուրջ 100 վիրավորԱկանատեսների խոսքով` պայթյունները որոտացել են անվտանգության ուժերի շենքերի մոտ: BBC-ն հայտնում է, որ պայթյունի ծուխը բարձրացել է նախագահ Ասադի ղեկավարած «ԲԱԱՍ» կուսակցությանը պատկանող շենքի կողմից:
14:59 • 17.03.12Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 50 հազ-ի. մամուլԹուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը լրագրողներին հայտնել է, որ ներկայում երկրում կա 16 հազ սիրիացի փախստական: Վերջին օրերին Թուրքիա օրական այցելում է մոտ 1.000 մարդ:
14:57 • 17.03.12Մեր երկրի գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ բարիք ստեղծող մարդը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը անդրադարձավ ոչ միայն Հայաստանում առկա հաջողություններին, այլ նաև բացթողումներին։ Մասնավորապես, նա հատուկ ուշադրություն հատկացրեց աղքատության և արտագաղթի խնդիրներին։
14:50 • 17.03.12Զինված հարձակում Թեհրանի բանկի վրաԻնչպես հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը, դիմակավորված երկու անձինք, զենքով սպառնալով բանկի աշխատակիցներին, հափշտակել են խոշոր գումար ու փախուստի դիմել:
14:41 • 17.03.12Հայտնաբերվել է Շվեդիայում վթարված նորվեգական ռազմական ինքնաթիռըՓրկարար աշխատանքների ղեկավար Մաթիաս Հանսոնը հայտարարել է, որ ինքնաթիռի մասերը գտնվել են Շվեդիայի ամենաբարձր կետի Քեբնեկայս լեռան վրա:
14:26 • 17.03.12ԲՀԿ 6-րդ համագումարը մեկնարկել էԱրտասահմանյան հյուրերի ելույթներին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի, Միքայել Մելքումյանի, ինչպես նաև ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթները։
14:20 • 17.03.12Մինսկի մետրոյի ահաբեկչության կազմակերպիչը մահապատժի ենթարկվեցԱյս շաբաթ Լուկաշենկոն հրաժարվել էր ներում շնորհել Կովալյովին և Դմիտրի Կոնովալովին (նա նույնպես մահապատժի է դատապարտվել միևնույն գործով):
13:49 • 17.03.12Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստինՆիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները:
