ԲՀԿ-ի համար եվրոպական ինտեգրումն իսկապես կարևոր խնդիր է. Նաիրա Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար եվրոինտեգրում կարևոր խնդիր է և եվրաինտեգրման քաղաքականությունբ ամենանպաստավոր ուղին է Հայաստանում բարգավաճ երկիր ստեղծելու համար, այս մասին այսօր կուսակցության 6-րդ համագումարին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև ասաց, որ պատահական չէ այն հանգամանքը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում Եվրոպական շարժման պատվավոր նախագահներից մեկն է։
«Մեր կուսակցության եվրոպական ինտեգրումն իսկապես կարևոր խնդիր է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Փորձը ցույց է տվել, որ եվրոպական արժեքները գործում են այն երկրներում, որտեղ այդ արժեքները բնական են և ոչ արհեստածին»,- ավելացրեց նա։
Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ Հայաստանը որպեզի կարողանա դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է բռնի ժողովրդավարության ուղին, քանի որ այն ամենամեծ զենքն է: Այս համատեքստում ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում առկա խնդիրները:
«Եվրաինտեգրաման քաղաքականությունը ամենանպաստավոր ուղին է երկրում հաստատելու բարգավաճ երկիր: Բաց երկիր ունենալու համար այդ ճանապարհին մեզ լրջագույն փորձություն է սպասվում՝ մայիսյան ընտորւթյունները»,-ասաց նա, առաջիկա ԱԺ ընտրությունները որակելով որպես լրջագույն փորձաքար Հայաստանի համար և որպեսզի նրա խոսքերով, Հայաստան-ԵՄ ինտեգրումը չմնա թղթի վրա , այլ գրանցվի իրական ինտեգրացիա:
«Առաջիկա ընտրությունները լինելու են բեկումնային մեր երկիր համար: Մարդու իրավունքի հարգում, քաղաքացիական հասարակության լսելի ձայն, ազատ և արդար ընտրություն, քվեի հարգում և քաղաքական կամք՝ իրագործելու այդ ամենը: ԲՀԿ-ն իր պատասխանատվության սահմաներում անելուէ հնարավորինը՝ քաղաքացու քվեն պաշտպանելու համար»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև անդարադձավ միջազգային ասպարեզում խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ նկատելով, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները լուրջ աշխատանք են տանում այս ուղղությամբ:
Մինչդեռ նա ցավով մատնանշեց միջազգային կառույցները հաճախ երկակի ստանդարտներ են կիրառում: «Մեր հարևանների հաջողվում է ժողովրդավարություն գնել՝ նավթով կամ մեկ այլ արտարժույթով, սուտն ու կեղծքիը ներակայցնելով: Այդ ամենին հակազդել ու արժանապատիվ պատասխան տալու համար անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության լրջագույն և ճկուն գործիք, միջազգային ամբիոններում լիենել շատ ավելի ակտիվ»,- բացատրեց ան:
«Մեր ապագան կախված է մեզանից յուրաքանչյուրից՝ զարգացող տնտեսությամբ և բարեկեցիկ ընտանքիներով: Ես հավատում եմ, մեր հաղթանակին»,– իր ելույթը եզրափակեց ԲՀԿ պատգամավորը ելույթը։









