Դամասկոսում զոհերի թիվն ավելանում է. 27 զոհ, շուրջ 100 վիրավոր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան իրականացված երկու պայթյունների զոհերի թիվն ավելանում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Reuters գործակալությանը, զոհվել է 27, վիրավորվել` 97 մարդ:
Ականատեսների խոսքով` պայթյունները որոտացել են անվտանգության կառավարական ուժերի շենքերի մոտ: BBC-ն հայտնում է, որ պայթյունի ծուխը բարձրացել է նախագահ Ասադի ղեկավարած «ԲԱԱՍ» կուսակցությանը պատկանող շենքի կողմից:
Հարևանությամբ ապրող հայերից մեկի բնակարանը պայթյունից թեթևակի ցնցվել է։









