ԲՀԿ 6-րդ համագումարը մեկնարկել է

14:26 • 17.03.12

ԲՀԿ 6-րդ համագումարը մեկնարկեց հաստատելով օրակարգը, կազմ կոմիտեի անդամների և մանդատային հանձնաժողովի կազմը, որից հետո արդեն ելույթով հանդես եկան համագումարին հրավիրված արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները:

ՌԴ Պետդումայի պատվիրակությունը ներկայացնող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նևերովը առաջինը հանդես եկավ ելույթով, ով «Եդինայա Ռոսիա» կուսակցության անունից ողջունելց ԲՀԿ-ին և փոխանցեց ՌԴ Պետդումայի Նախագահ Բորիս Գրիզլովի ուղերձը: «Հայ-ռուսական հարաբերություներն այսօր ընթանում են փոխադարձ հարգանքի և միանման ահետաքրքրությունների շրջանում:

Ուկրաինական «Ռեգիոնների կուսակցության» ներկայացուցիչ և Գերագույն Ռադայի պատգամավոր Վադիմ Կոլեսնիչենկոն նշեց, թե կուսակցությունների միջև համագործակցության պատճառները շատ են: Նրանցից նա առնաձնացրեց այն հանգամանքը, որ Ուկրաինայում ապրում է շուրջ 400 000 հայ, որոնք աշխատում են թե՛ Հայաստանի համար և թե միևնույն ժամանակ օգնում ուկրաինական պետությանը: Նա նկատեց, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես բարձր է գնահատում երկու երկրների միջև ձեռք բերած հաջողությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերում և նշեց, որ նրանք հետագայում էլ ավելի մեծ առաջընթաց կունենան:

Ելույթ ունեցավ նաև Խորվաթիայի նախկին նախագահ Ստեփան Մեսիչը, ով կարևորեց առաջիկա ընտրությունները, որպես ժողովրդավարության տանող կարևոր միջոց: «Մենք հույս ունենք , որ այս ընտրությունները կանցնեն բոլոր չափանիշներին համապասատախան: Դա կարոր սկզբունքն է Հայաստանի քաղաքական, տնտեսական զարգացման համար»,-նշեց նա:

Ելույթ ունեցավ նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ջիան Մինվանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համագումարին ներկայացված են նաև խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչը, այդ թվում և ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Արտասահմանյան հյուրերի ելույթներին հաջորդեցին «ԲՀԿ» նախագահ Գագիկ Ծառուկյանի, կուսակցության նորընտիր անդամ Վարդան Օսկանյանի, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանի, ինչպես նաև ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթները, որոնց կանդրադառնանք ավելի ուշ։