Ձերբակալվել է Կադաֆիի մերձավորներից Աբդուլլահ ալ Սենուսին

15:36 • 17.03.12

Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլլահ ալ Սենուսին երեկ երեկոյան ձերբակալվել է Մավրիտանիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում:

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը հղում անելով տեղի անվտանգության ծառայությանը, Սենուսին համարվում էր Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Կադաֆիի հիմնական աջակիցներից մեկը:

Ավելի վաղ Աբդուլլահ ալ Սենուսիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել Հաագայի միջազգային դատարանը:  Նրան մեղադրում են՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: 

Պարզվել է, որ նա Մավրիտանիա է ժամանել Մարոկկոյից: