Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

13:49 • 17.03.12

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

Նախագահական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյան կմասնակցի նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:

Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: