Մալիում 72 հազ մարդ փախստական է դարձել

17:17 • 17.03.12

Մալիի հյուսիսային շրջանների անկախացման համար պայքարող տուարեգ ապստամբների կողմից բազմաթիվ քաղաքների վրա հարձակման հետևանքով 72 հազար մարդ փախել է հարևան երկրներ` Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա և Նիգեր, տեղեկացնում է The Guardian-ը:

Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտարարել են, որ արդեն 28 հազ փախստականի մարդասիրական օգնություն է տրամադրվել: