Իրադարձային
-ից
-ը
01:16 • 07.02.12Լավրովը մեկնում է Դամասկոս Ասադի հետ հանդիպման«Ամենախիստ ձևով կոչ ենք անում Դամասկոսին արագացնել այն բարեփոխումների անցկացումը, որոնց մասին հայտարարվել է, և անում ենք դա մինչև հիմա», - հայտարարել է Լավրովը այցի մեկնելուց առաջ:
01:06 • 07.02.12Բրազիլիայի բանակը գրոհում է ոստիկանների կողմից գրաված շենքըԲրազիլիայի հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են զինվորականները փորձում ներխուժել նահանգի մայրաքաղաք Սալվադորի վարչական շենքերից մեկը, որտեղ պատսպարվել են բողոքական ոստիկանները:
00:28 • 07.02.12Սիրիայի քրիստոնյաները հեռանում են բախումների շրջաններիցԵպիսկոպոս Ժան-Կլեմենտ Ժամբարի խոսքերով, Սիրիայի քրիստոնյաները մտավախություններ ունեն, որ Սիրիայում ևս կարող է Իրաքի սցենարը կրկնվել:
23:55 • 06.02.12Հունաստանը սկսել է Թուրքիայի հետ սահմանին պատի կառուցումըՀունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Պապուցիսն ասել է, որ թույլ չի տա, որ միգրանտները Հունաստանը Եվրոպա անօրինական ներգաղթի դարպասի վերածեն:
23:51 • 06.02.12Սեպտեմբերի 11-ին աշխատած ամերիկացի ոստիկանների մոտ քաղցկեղի դեպքերը եռապատկվել ենՄանհեթենի բնակիչները դեռ այն ժամանակ պնդում էին, թե Առևտրի կենտրոնի փլուզումից առաջացած փոշին ու տևական հրդեհները թունավոր են:
23:40 • 06.02.12Հռոմի Պապը դիվահալածությա՞մբ է զբաղվումԲենդիկտոս 16-րդ Պապը ակամայից օգնել է դիվահար եղած 2 տղամարդու Վատիկանի հենց կենտրոնում, այս մասին հայտնել է Կաթոլիկ եկեղեցու ամենահայտնի դիվահալած հայր Գաբրիելե Ամորտն իր նոր գրքում:
22:58 • 06.02.12Հունաստանը 15 հազ քաղծառայողների կկրճատիՀունական կառավարության առջև դեռ ծառացած է միջազգային վարկատուների եռյակի 2-րդ առանցքային պահանջը` աշխատավարձերի կրճատումն, այդ թվում և մասնավոր հատվածում:
22:56 • 06.02.12Օբաման ընթրիքով կազդարարի Իրաքի պատերազմի ավարտըՀավելյալ հայտնվում է, որ Պենտագոնը դեմ չէ Նյու Յորքում շքերթ կազմակերպելուն, բայց կարծիք կա, որ այդ հարցում պետք է չշտապել` գոնե մինչև Աֆղանստանում ռազմական գործողությունների ավարտը:
22:40 • 06.02.12Մերկելը կաջակցի Սարկոզիին նախագահական ընտրությունների ժամանակՊատասխանելով այն հարցին, թե կաջակցի այդյոք կանցլերը Սարկոզիին, եթե նա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը առաջադրի, Մերկելը դրական պատասխան է տվել:
21:59 • 06.02.12Վենետիկի ջրանցքները սառույցով են պատվելՊատճառը Եվրոպան համակած աննախադեպ ցրտերն են: Եվ չնայած ջրանցքները պատվել են սառույցի շերտով, դա, ինչպես և եվրոպական ցրտերն առհասարակ, դեռ չեն խանգարում Վենետիկի կառնավալի անցկացմանը:
21:23 • 06.02.12Թուրքիան Շվեյցարիայից պարզաբանումներ է պահանջում թուրք նախարարի դեմ հետաքննությունն սկսելու համարդեսպան Ռայմոնդ Կունցին Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրել նախարարության ապարատի ղեկավար Ֆ. Սինիրլիողլուն, ով հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը նման քայլը անթույլատրելի է համարում:
21:16 • 06.02.12Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ ԶուբկովինՀանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի համանախագահների հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ Երևանում:
21:12 • 06.02.12Օբաման նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմԱվելի վաղ նախագահ Օբաման հարցազրույցում հայտնել էր, թե ԱՄՆ-ի կառավարությունը «շատ լավ հասկանում է, թե Իրանն ինչքան հեռուն է գնալու միջուկային զենք ստեղծելու իր ջանքերում»:
21:07 • 06.02.12Մեդվեդևը հրաժարվել է Սարկոզիի հետ քննարկել Սիրիան«Օրվա երկրորդ կեսին ես հեռախոսով կխոսեմ ՌԴ նախագահի հետ», - հայտարարել էր Սարկոզին Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
20:56 • 06.02.12Մեծ Բրիտանիան հետ է կանչել Սիրիայում իր դեսպանինՀետկանչից րոպեներ առաջ բրիտանական ԱԳն է կանչվել Սիրիայի դեսպանը, որին հայտնվել է այդ երկրում շարունակվող բռնությունների անընդունելիության մասին:
