Սեպտեմբերի 11-ին աշխատած ամերիկացի ոստիկանների մոտ քաղցկեղի դեպքերը եռապատկվել են
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և դրա հետևանքների վերացման ժամանակ աշխատած ամերիկացի ոստիկանների մոտ քաղցկեղի դեպքերը եռապատկվել են, հայտնում է բրիտանական The Daily Telehraph-ը` հղում կատարելով New York Post-ին:
Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի աղետի գոտում աշխատած Նյու Յորքի 12 000 ոստիկաններից 297-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել` գրեթե եռապատիկ ավելի, քան հարձակումից առաջ: Նրանցից 56-ն արդեն մահացել են:
Մանհեթենի բնակիչները դեռ այն ժամանակ պնդում էին, թե Առևտրի կենտրոնի փլուզումից առաջացած փոշին ու տևական հրդեհները թունավոր են:
Հետաքրքրական է, որ Նյու Յորքի քաղաքապետարանը միշտ հրաժարվել է ոստիկանների մոտ ուռուցքի դեպքերին վերաբերող նման տվյալներ հրապարակել:









