Բրազիլիայի բանակը գրոհում է ոստիկանների կողմից գրաված շենքը
Բրազիլիայի հյուսիսարևելյան Բաիա նահանգում բախումներ են տեղի ունեցել գործադուլ հայտարարած ոստիկանության աշխատակիցների և նահանգ մտցված բանակային ստորաբաժանումների միջև, հաղորդում է BBC-ն:
Բրազիլիայի հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են զինվորականները փորձում ներխուժել նահանգի մայրաքաղաք Սալվադորի վարչական շենքերից մեկը, որտեղ պատսպարվել են բողոքական ոստիկանները: Գրոհի ժամանակ զինվորները ռետինե գնդակներ է կիրառել:
Շենքը` որտեղ են գտնվում մի քանի հազար ոստիկաններ և նրանց ընտանիքի անդամներ, հոսանքազրկված է:
Հիշեցնենք, որ Բաիյա նահանգի մայրաքաղաք Սալվադորում երեքշաբթի օրը, աշխատավարձերի բարձրացում պահանջող ոստիկանության գործադուլից հետո, սպանությունների մակարդակը կրկնապատկվել էր:
Սալվադորը Բրազիլիայի 3-րդ քաղաքն է և մեկը այն քաղաքներից, որտեղ պատրաստվում են ընդունել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:









