Մեդվեդևը հրաժարվել է Սարկոզիի հետ քննարկել Սիրիան
Կրեմլը հերքել է այն լուրերը, ըստ որոնց ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը երկուշաբթի պետք է Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի հետ հեռախոսազրույց ունենար Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:
«Այսօր, նման հեռախոսազրույց նախագահի օրակարգում նախատեսված չէ», - INTERFAX-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:
Ավելի վաղ այսօր Սարկոզին հայտարարել էր, որ մտադիր է Դ. Մեդվեդևի հետ քննարկել «սիրիական դոսյեն»:
«Օրվա երկրորդ կեսին ես հեռախոսով կխոսեմ ՌԴ նախագահի հետ», - հայտարարել էր Սարկոզին Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Սարկոզին նաև նշել էր, որ այդ զրույցի ընթացքում պետք է ներկայացնի Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ դիրքորոշումը, խնդրի շուրջ:









