Վենետիկի ջրանցքները սառույցով են պատվել

21:59 • 06.02.12

Վերջին 80 տարվա մեջ առաջին անգամ սառել են Վենետիկի հռչակավոր ջրանցքները, հայտնում է Russian Times News-ը` վկայակոչելով իտալական ԶԼՄ-ները: Պատճառը Եվրոպան համակած աննախադեպ ցրտերն են: Եվ չնայած ջրանցքները պատվել են սառույցի շերտով, դա, ինչպես և եվրոպական ցրտերն առհասարակ, դեռ չեն խանգարում Վենետիկի կառնավալի անցկացմանը: Ավանդաբար կառնավալը մեկնարկում է ջրերի վրա սկսված միջոցառումներից: Այս անգամ ջրերին ոչ ավանդաբար փոխարինում է սառույցը:

Նույնն է մնում կառնավալի այս տարվա կազմակերպիչների կարգախոսը` «Կյանքը թատրոն է»: Ըստ այս մտահղացման` քաղաքի բոլոր հրապարակները, փողոցներն ու ջրանցքները վեր են ածվել մեծ բեմի:

Սառած Վենետիկում կառնավալը մեկնարկել է Սուրբ Մարկոսի հրապարակից: Քաղաքիջրի փոխարեն կարմիր գինի է ցայտում:
Վենետիկի կառնավալը կտևի մինչև փետրվարի 21-ը: Ավանդաբար կառնավալը եզրափակվում է գոնդոլների լուռ շքերթով: Կազմակերպիչները հուսով են, որ սառույցն այդ ընթացքում անանցանելի չի դարձնի քաղաքի ջրանցքները: