Մեծ Բրիտանիան հետ է կանչել Սիրիայում իր դեսպանին

20:56 • 06.02.12

Մեծ Բրիտանիան հետ է կանչում իր դեսպանին Սիրիայիցնախնական հայտարարությամբ` խորհրդակցության նպատակով: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Հանդես գալով Բրիտանիայի Խորհրդարանի Ստորին պալատում, Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգն ասել էր, թե աշխարհը գործ ունի բացարձակ անընդունելի իրադրության հետ, որը միջազգային միասնական արձագանք է պահանջում: Նա քննադատել է Չինաստանին և Ռուսաստանին` ասելով, որ սիրիական հարցով ամենաճիշտը` ՄԱԿ-ում առաջարկված նախագիծն է:

Հետկանչից րոպեներ առաջ բրիտանական ԱԳն է կանչվել Սիրիայի դեսպանը, որին հայտնվել է այդ երկրում շարունակվող բռնությունների անընդունելիության մասին, ինչի պատասխանատվությունը կրում են բացառապես սիրիական ներկայիս իշխանությունները:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ ԱՄՆ-ը հետ է կանչում Սիրիայում իր դեսպանին և տարհանում ներկայացուցչության բոլոր աշխատակիցներին: