Հունաստանը 15 հազ քաղծառայողների կկրճատի

22:58 • 06.02.12

Հունաստանի կոալիցիոն կառավարությունը համաձայնել է ընդունել միջազգային վարկատուների պայմանները, այդ թվում ընթացիկ տարում 15 հազար քաղծառայողների կրճատումը: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է վարչական բարեփոխումների նախարար Դմիտրիս Պեպպասը:

Այսպիսով կատարվել է 130 մլրդ եվրո Հունաստանին օգնության տրամադրման` թվով 2-րդ ծրագրի կարևորագույն դրույթը:

Սակայն, հունական կառավարության առջև դեռ ծառացած է միջազգային վարկատուների եռյակի 2-րդ առանցքային պահանջը` աշխատավարձերի կրճատումն, այդ թվում և մասնավոր հատվածում: Սպասվում է, որ Լուկաս Պապադիմոսի կառավարությունը այս խնդիրը կքննարկի մոտակա 24 ժամվա ընթացքում: