Հռոմի Պապը դիվահալածությա՞մբ է զբաղվում

23:40 • 06.02.12

Հռոմի Պապը Վատիկանում երկու մարդուց չարքեր է քշել, հայտնվում է Գաբրիելե Ամորտն իր «Վերջին դիվահալածը. Իմ պայքարն ընդդեմ Սատանայի» նոր գրքում:

Բենդիկտոս 16-րդ Պապը ակամայից օգնել է դիվահար եղած 2 տղամարդու Վատիկանի հենց կենտրոնում:

Ամորտը մասնավորապես պատմում է, թե ինչպես է 2009-ի մայիսին իր օգնականների հետ 2 դիվահար մարդ բերել Սբ Պետրոսի հրապարակ` Հռոմի Պապի ամենշաբաթյա ընդունելությանը: Հայր Ամորտը պնդում է, թե պոնտիֆիկոսն միայն իր ներկայությամբ կարողացել է մարդկանց ապաքինել իրենց դիվահար վիճակից: Երբ Պապը մեքենայով անցնելիս է եղել նրանց կողքով, դիվահար տղամարդիկ սկսել են իրենց անհանգիստ պահել,  ցնցվել են, իսկ նրանցից Ջովանի անունով մեկը ոչ իր ձայնով հայտարարել է, թե ինքը Ջովանին չէ: Այնուհետև նրանք ընկել են գետնին, սկսել գալարվել և գոռգոռալ: Սակայն Հռոմի Պապն ակամա կարողացել է օգնել նրանց:

Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին արդեն իսկ վիճարկել է ասվածը` հայտնելով, թե Հռոմի Պապը տեղյակ չի եղել, որ այդ տղամարդիկ դիվահարներ են և մտադիր չի եղել դիվահալածության սեանս անցկացնել:

Հայր Ամորտը նախկինում ևս աչքի է ընկել հակասական տեղեկություններով: Անցած տարվա նոյեմբերին, օրինակ, նա յոգան «չարիք» էր անվանել: