Օբաման ընթրիքով կազդարարի Իրաքի պատերազմի ավարտը
ԱՄՆ-ի նախագահը որոշել է ընթրիքով ազդարարել Իրաքի պատերազմի ավարտը, հայտնում է USA Today-ը:
Այն դեպքում, երբ ԱՄՆ զինուժը դեռ մարտնչում է Աֆղանստանում, Օբամայի վարչակարգը որոշել է Իրաքի պատերազմի ավարտը նշել ոչ թե հանդիսավոր երթերով, այլ համեստ ընթրիքի միջոցառումով Սպիտակ տանը այս ամսվա վերջին:
Նախատեսվում է ընթրիքին հրավիրել նաև Իրաքի պատերազմի 200 վետերանների` տիկնանց հետ: Հենց այդ 200-ը կներկայացնեն այն 1,5 մլն մարդկանց, ովքեր 9 տարվա ընթացքում կռվել են Իրաքում: Իրաքի պատերազմում զոհվել է 4,5 հազ ամերիկացի զինվորական, 32 հազարն էլ վիրավորվել են:
Հավելյալ հայտնվում է, որ Պենտագոնը դեմ չէ Նյու Յորքում շքերթ կազմակերպելուն, բայց կարծիք կա, որ այդ հարցում պետք է չշտապել` գոնե մինչև Աֆղանստանում ռազմական գործողությունների ավարտը:









