Մերկելը կաջակցի Սարկոզիին նախագահական ընտրությունների ժամանակ

22:40 • 06.02.12

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հայտարարել է, որ կաջակցի Նիկոլա Սարկոզիին` 2012թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նրա առաջադրման պարագայում, այս մասին հաղորդում է INTERFAX-ը:

«Ես Նիկոլա Սարկոզիին բազմակողմանիորեն աջակցում եմ, քանի որ մենք համախոհ կուսակցություններից ենք», - երկուշաբթի հայտարարել է Մերկելը Փարիզում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Պատասխանելով այն հարցին, թե կաջակցի այդյոք կանցլերը Սարկոզիին, եթե նա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը առաջադրի, Մերկելը դրական պատասխան է տվել, նշելով որ խոսում է իր անունից: