Իրադարձային
-ից
-ը
16:38 • 01.02.12Համամասնական ընտրակարգի հարցով լսումներ կլինեն փետրվարի 15 –ինԱյսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստում «Գաղտնազերծման մասին» օրենքը մերժվել է, իսկ ամբողջությամբ համամասնական ընտրակարգի վերաբերյալ լսումներ անցկացնելու առաջարկն՝ ընդունվել:
16:25 • 01.02.12Առատ ձյուն Ֆրանսիայում և ԻտալիայումԵղանակային վատ պայմանները հասել են նաև Ապենինյան թերակղզի: Իտալիայի հյուսիսային շրջաններում ձյունը փակել է թերակղզու կենտրոնական շրջանների մեծ մասի երթևեկությունը:
16:22 • 01.02.12Պուտինը չի բացառում ընտրությունների երկրորդ փուլը«Ես դրան պատրաստ եմ, եթե պահանջվի` կաշխատենք երկրորդ փուլում»,- ասել է ՌԴ նախագահի թեկնածուն: Ըստ նրա` ընտրությունները պետք է լինեն արդար, արդյունքները` օբյեկտիվ:
16:19 • 01.02.12«Վերջին մոհիկան» նախարարները չեն «հհկականացվի»«Նրանք մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, և իրենց աշխատանքները ի պաշտոնե կատարում են անթերի»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։
15:50 • 01.02.12Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են փոխել երկրի անունըՊատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը նշել է, որ Ադրբեջանի երեք քառորդը բաժին է ընկնում Հարավային Ադրբեջանին, մեկ քառորդը` Ադրբեջանական Հանրապետությանը:
15:33 • 01.02.12Իրավապաշտպանը պնդում է, որ իր որդին մարմնավաճառությանը չի օժանդակելԳոհար Գալստյանը պնդում է, որ հիմնական մեղադրյալ Համլետ Դավթյանն այսօր ազատության մեջ է, իսկ իր որդուն ձերբակալել են, որի համար նախատեսվում է 7-13 տարի ազատազրկում:
15:13 • 01.02.12Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետինՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և Նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով:
15:08 • 01.02.12Սեյրան Օհանյանն այցելել է Սպարապետ Վ. Սարգսյանի հարազատներին (լուսանկարներ)Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի խոսքեր։
15:03 • 01.02.12Ավտոճանապարհները վերահսկվում են. Հենրիկ ՔոչինյանՔոչինյանն ասում է, որ այս օրերին դեռ սպասվում է առատ ձյուն` ավելացնելով, որ Սելիմի լեռնանցքը գործնականորեն հնարավոր չէ բացել. պատճառը բուքն է:
14:58 • 01.02.122011թ. Հայաստանում գրանցվել է 195 ինքնասպանություն և 452 ինքնասպանության փորձԻնքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են գործազուրկների և 16.5%-ը` թոշակառուների խմբերում, գերակշռողը արական սեռի ներկայացուցիչներն են։
14:53 • 01.02.1240 տարի հետո Լուսնի վրա բնակելի բազաներ կստեղծվեն«Նման շրջանները սկզբունքորեն հարմար են լուսնային բազաների ստեղծման համար, որտեղ կարող են տեղադրվել օպտիկական հեռադիտակներ կամ ռադիոդիտակներ, տիեզերական ճառագայթների գրանցման սարքեր»,-ասել է գիտնականը:
14:53 • 01.02.12Հայաստանում 2011-ին ՄԻԱՎ-ից ավելի քիչ մարդ է մահացելԸստ ԱՎԾ-ի մահացության դեպքերի նվազում արձանագրվել է վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից (15.5%) և արյան շրջանառության համակարգի հիվանդություններից (1.8%):
14:10 • 01.02.12Հայաստանում 2011թ-ին ծնելիությունը նվազել է. Կարինե Կույումջյան«Ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.5 պրոմիլային կետով և կազմել` 13.3%»:
14:03 • 01.02.12Երեքամյա տղայի ստամոքսում նրա զույգ եղբայրն է ապրում (տեսանյութ)Այս սարսափելի լուրը շատերին է ցնցել, հատկապես, երբ բժիշկները հավաստիացրել են, որ տղայի ստամոքսում գտնվող մարմինն աչքեր, ոսկրեր ու նույնիսկ մազեր ունի:
