Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադայի Գիտության և տեխնոլոգիաների նախարարին
Հունվարի 31-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Գիտության և տեխնոլոգիաների նախարար Գերի Գույդյերին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-կանադական համագործակցության բարեկամական բնույթը եւ քննարկել դրա առավել զարգացման հեռանկարները գիտության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում:









