Ուկրաինական «կամիկшձե» անoդաչու թռչող սարքն ընկել է Թուրքիայում
Ուկրաինական «կամիկաձե» անօդաչու թռչող սարքն ընկել է Թուրքիայում։ Այս մասին հայտնել է ANKA գործակալությունը՝ հղում անելով Ռիզեի նահանգապետարանի վարչակազմին։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Չայելի շրջանում ընկած օբյեկտը ուկրաինական արտադրության FP-1 տեսակի «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է՝ արտադրված Fire Point ընկերության կողմից։
ԱԹՍ-ն ընկնելու պահին պայթել է։ Վնասվել է բնակելի տներից մեկի պատուհանի ապակին։









