Համամասնական ընտրակարգի հարցով լսումներ կլինեն փետրվարի 15 –ին
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում քվեարկությամբ որոշվեց, որ փետրվարի 15–ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցություններն օրերս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին նամակ էին ուղղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որն էլ այն վերահասցեագրել էր Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են նաև ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև «Գաղտնազերծման » մասին օրենքի նախագծերը:
«Լյուստրացիայի մասին օրենքի քննարկումը բավականին երկար տևեց: Կառավարությունը, ինչպես նաև հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը դեմ էին այս օրենքի ընդունմանը»,- Tert. am-ին ասաց «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ իր առաջարկով օրենքի քննարկումը երկարաձգվել է 15 օրով։









