Իրավապաշտպանը պնդում է, որ իր որդին մարմնավաճառությանը չի օժանդակել
«Իրավունքի ուժը և օրենքը» իրավապաշտպան կազմակերպութան նախագահ Գոհար Գալստայանն այսօր ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարի, որ սեփական որդու՝ Արման Միքայելյանի դեմ հարուցված թրաֆիկինգին օժանդակելու հոդվածով քրեկան գործը, ինչպես նաև 266 հոդվածով առաջադրված մեղադրանքը (թմրամիջոց հյուրասիրել) անհիմն են:
Նա մանրամասն ներկայացրեց քրեական գործը, սկսելով նրանից, որ 2010 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ Ոստիկանության Երևանի Կենտորնական բաժին հայտարարություն են տվել Ինեսսա Խաչատրյանը և Նարե Հարությունյանը, այն մասին, որ իրենց ծանոթ Համլետ Դավթյանը համապատասխանաբար 7 և 3 տարի առաջ իրենց մեծ գումարներ խոստանալով՝ խաբեությամբ ներգրավել է մարմնավաճառութայն մեջ և ենթարկել սեռական շահագործման: Գոհար Գալստյանը նշեց, որ այս գործում որդու մասնակցությունը, ըստ մեղադրանքի, գործին օժանդակելն է եղել:
Սակայն նա հայտարարեց, որ հիմնական մեղադրյալ Համլետ Դավթյանը, ում մեղադրանք է առաջադրվել 132 հոդվածի երկրոդ մասով, այսօր ազատության մեջ է, իսկ իր որդուն ձերբակալել են, որի համար նախատեսվում է 7-13 տարի ազատազրկում:
Գոհար Գալստյանի խոսքով՝ մեղադրյալն այս պահին ազատության մեջ է, քանի որ նա գլխի հետ կապված առողջական խնդիրներ ունի, և գործը կարճվել է, այն պայմանով, որ բուժօգնություն ստանա: Նա թեև հաստատեց Համլետ Դավթյանի հիվանդության իսկությունը, համոզմունք հայտնեց, որ իրական մեղադրյալը հովանավորվում է նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանի կողմից, քանի որ նրանք սանիկ-քավոր կապ ունեն:
Գոհար Գալստյանը նաև ասաց, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ ավելի շատ տուժող աղջիկներն են օժանդակել Համլետ Դավթյանին, քան իր որդին` Արման Միքայելյանը: Օժանդակել ասելով նա նկատի ունի աղջիկներին տանել-բերելը: Ըստ նրա՝ իր տղան Համլետ Դավթյանի հետ գործի մեջ շփվել է ընդամենը 2-3 ամիս իսկ այդ ընթացքում նրա հոր գերզմանն է սարքել և որպես բարեկամ ու ընկեր օգնել նմանատիպ հարցերում:
Նա նշեց, որ Ինեսսա Խաչատրյանը եղել է Համլետ Դավթյանի սիրուհին, սակայն ներկայացվել է որպես հարսնացու և նրան դրդել են մարմանվաճառությանՆա էլ իր հերթին գործի մեջ է ներքաշել այլ աղջիկների իսկ գործ է հարուցել, քանի որ նա Համլետ Դավթյանի կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
Արման Միքայելյանի դեմ ցուցմունքները, միայն աղջիկների կողմից է, որոնք, ըստ Գոհար Գալստյանի, միմյանց հակասում են:
Գալստյանը, այդուհանդերձ իր որդուն չի արդարացնում` ասելով, թե նրա միակ մեղքը եղել է իր մոտ դանակ պահելը, որը հայտնաբերվել է ձերբակալության պահին:
Նա նաև տեղեկացրեց, ,որ Արման Միքայելյանի դեմ հարուցված քրեկան գործի դատական վճիռը կկայացվի փետրվարի 3-ին:









