Առատ ձյուն Ֆրանսիայում և Իտալիայում
Ֆրանսիայի հարավում մոտ 48 հազ. բնակիչ առատ ձյան պատճառով զրկվել էլեկտրաէներգիայից:
«Մետեո-Ֆրանս» ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Կորսիկայի կենտրոնում ձյան շերտի հաստությունը հասնում է 40 սմ-ի: Խափանված է հասարակական տրասնպորտի աշխատանքը:
Նման իրավիճակ է նաև մի քանի այլ մարզերում: Այստեղ հայտարարված է տագնապի նախավերջին`«նարնջագույն» մակարդակը` ճանապարհներին մերկասառույցի առաջացման պատճառով: Այս վարչական շրջաններում ավելի քան 18.000 տուն զրկված է էլեկտրաէներգիայից:
Պրովանս-Ալպեր-Լազուրային ափ տանող ճանապարհներում արգելված է 7.5 տոննայից ավել բեռ տեղափոխել: Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանում արևոտ, սակայն խիստ ցուրտ եղանակ է:Օդերևութաբանները նշում են, որ Ֆրանսիայում ցուրտ եղանակը դեռ մի քանի օր կշարունակվի:
Եղանակային վատ պայմանները հասել են նաև Ապենինյան թերակղզի: Իտալիայի հյուսիսային շրջաններում ձյունը փակել է թերակղզու կենտրոնական շրջանների մեծ մասի երթևեկությունը: Մարկեում, Ումբրիայում, Տոսկանայում և Էմիլիա-Ռոմանիայում փակվել են դպրոցները:
Ցածր ջերմաստիճան է գրանվել նաև Սարդինիա կղզում:









