Երեքամյա տղայի ստամոքսում նրա զույգ եղբայրն է ապրում (տեսանյութ)

14:03 • 01.02.12

Պերուի բնակիչ 3-ամյա Իսբակ Պակունդայի ստամոքսում բժիշկները հայտնաբերել են նրա չծնված եղբորը, տեղեկացնում է ABC News-ը:

Այս սարսափելի լուրը շատերին է ցնցել, հատկապես, երբ բժիշկները հավաստիացրել են, որ տղայի ստամոքսում գտնվող մարմինն աչքեր, ոսկրեր ու նույնիսկ մազեր ունի:

12 բժիշկներից բաղկացած անձնակազմը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի վիրահատությունից հետո Պակունդայի կյանքին վտանգ չսպառնի:

Ըստ բժիշկների` նման անորմալ երևույթներ հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի դեպքում, երբ զույգ պտուղներից մեկի զատումը ոչ լիարժեք է տեղի ունենում:
 video platformvideo managementvideo solutionsvideo player