Ավտոճանապարհները վերահսկվում են. Հենրիկ Քոչինյան

15:03 • 01.02.12

«Հայավտոճան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հենրիկ Քոչինյանը այսօր լրագրոների հետ հանդիպմանն անդրադառնալով տեղացած առատ ձյանը վստահեցրեց, որ «Հայավտոճան»-ը վերահսկում է բոլոր ավտոճանապարհները:

Քոչինյանը նաև նշեց, որ այս օրերին դեռ սպասվում է առատ ձյուն` ավելացնելով, որ Սելիմի լեռնանցքը գործնականորեն հնարավոր չէ բացել. պատճառը բուքն է:

Նա նաև վստահեցրեց, որ հանրապետության մյուս վայրերում ձնամաքրման աշխատանքները միշտ կատարվում են:
Հարցին, թե մայրուղիների վրա շաղ տրվող աղը չի քայքայում ասֆալտը, Քոչինյանն ասաց, որ այո վնաս է տալիս, սակայն, ըստ նրա, այլ միջոց չկա:

«Աղին փոխարնող միջոց Հայաստանում երբևէ չեն կիրառել, իսկ արտերկրում կիրառվողները շատ թանկ են. դրա միջոցներն էլ չունի մեր տնտեսությունը»,- նշեց Քոչինյանը: