Իրադարձային
-ից
-ը
04:48 • 05.09.20Երբ հանրության դժգոհությունը հարուցած ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքի ակցիան արտակարգ դրությունից հետո սահմանափակվի կարանտինով, կլինի այն, ինչից որոշ պաշտոնյաներ անասնական սարսափ են ապրում. Արմեն ԳրիգորյանՊատկերացրեք մի վիճակ, երբ հանրության դժգոհությունը հարուցած ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքի ակցիան արտակարգ դրությունից հետո սահմանափակվում է կարանտինով։
03:20 • 05.09.20Թրամփը հայտնել է, որ խիստ կբարկանա, եթե պարզվի, որ ՌԴ-ն կապ ունի Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետԹրամփը հերթական անգամ նկատել է, որ «ոչ Ռուսաստանի հանդեպ չի եղել» ավելի կոշտ, քանի ինքը:
02:45 • 05.09.20ԱՀ պարետն այցելել է Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներՊարետը հանդիպել է նաև բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, պատասխանել հետաքրքրող հարցերին:
02:14 • 05.09.20Ֆրանսիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 9 հազար դեպք. RTՀուլիսի կեսերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր երկրում կորոնավիրուսի վերադարձի նշանների մասին:
01:10 • 05.09.20Իրանի արևմուտքում քլորով բալոն է պայթել. Նվազագույնը 230 մարդ թունավորվել է. MehrԱվելի վաղ հաղորդվում էր 120 տուժած բնակչի և նվազագույնը 106 հոսպիտալացվածի մասին:
00:47 • 05.09.20Ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է «Լճեր» ռեստորանային համալիրի պարսպին և վերածվել մետաղե ջարդոնի. կա վիրավոր. Shamshyan.comՎթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
00:35 • 05.09.20Բայդենը Ռուսաստանն անվանել է ԱՄՆ ընտրությունների համար գլխավոր սպառնալիք և խոստացել հաղթանակի դեպքում պատասխան տալ«Աշխարհի շատ երկրներ կցանկանային մեր ընտրություններն ապակայունացված տեսնել, սակայն մեկը, որն այդ ուղղությամբ աշխատում է ջերմեռանդ և մշտապես… Ռուսաստանն է»,- ասել է Բայդենը:
00:01 • 05.09.20«Այսօր բելառուս ժողովուրդը ՄԱԿ-ի օգնության կարիքն ունի»․ Տիխանովսկայան ՄԱԿ-ին կոչ է արել շտապ միջազգային դիտորդների խումբ ուղարկել Բելառուս՝ երկրում տեղի ունեցող իրադարձություններն արձանագրելու համարՏիխանովսկայայի խոսքով՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «այլևս Բելառուսի ներկայացուցիչը չէ»։
23:47 • 04.09.20Կիևում ոստիկանները տուգանել են նորածին երեխային ձեռքի պայուսակի մեջ դրած զբոսնող մորը (լուսանկարներ)Հաղորդվում է, որ միջադեպի պահին օդի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
23:34 • 04.09.20«Պուտինը պետք է դադարի քիթը մտցնել Բելառուսի գործերի մեջ»․ Մինսկում հրապարակել են Նավալնիի գործով Բեռլինի և Վարշավայի ներկայացուցիչների զրույցի ձայնագրությունը (տեսանյութ)Զրուցակիցները համաձայնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է դադարի քիթ խոթել Բելառուսի գործերին» և դա անելու ամենաարդյունավետ միջոցը «նրան խնդիրների մեջ խեղդելն է»։
23:28 • 04.09.20Եթե կորցնենք մեր զգոնությունը, մեր ազգային արժեքների տեղը կզբաղեցնեն օտարածին և կործանարար շինծու արժեքները․ Ռոբերտ ՔոչարյանՀայաստանի երկրորդ նախագահը #հաղթանակած2020-ի ճամբարականներին ոգևորել է Արցախյան հաղթանակի պատմություններով:
22:48 • 04.09.20Ով ասաց՝ պետական մարմինների միավորմամբ և նոր Գերագույն դատարան ստեղծելով՝ արդարադատության որակի խնդիր ենք լուծելու, որևէ մեկը տալի՞ս է երաշխիք. Հ. ՔոչարյանՆրա կարծիքով՝ ոչ մի նման միավորում անկախ դատական համակարգի երաշխիք չէ, արդար դատական համակարգի երաշխիքները Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներն են
22:29 • 04.09.20«Գիտե՞ք մեկին, որն այնքան շատ է դիմակ սիրում, որքան Բայդենը․ այդ տղան լուրջ խնդիրներ ունի»․Թրամփը դիմակ կրելու համար ծաղրել է Բայդենին (տեսանյութ)ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում առանց դիմակների ամբոխի առջև ելույթ ունենալով՝ Թրամփն իր կողմնակիցներին հարցրել է, թե արդյոք գիտե՞ն մեկին, «որն այնքան շատ է դիմակ սիրում, որքան Բայդենը»։
21:58 • 04.09.20ՄԱԿ-ում առաջարկել են Բելառուսում հանցագործությունների հետաքննության միջազգային մեխանիզմ ստեղծել«Ես խորհուրդ եմ տալիս ձևավորել այդ հանցագործությունների հետաքննության անկախ միջազգային մեխանիզմ և կոչ եմ անում Բելառուսի իշխանություններին համագործակցել»,- հայտարարել է Մարանը։
21:41 • 04.09.20ԵՊՀ-ն վարձերի բարձրացմամբ փորձում է մեղմել կրած կորուստները՝ ուսանողներին կանգնեցնելով ֆինանսական խնդիրների առաջ (տեսանյութ)Մայր բուհում սովորելն աստիճանաբար թանկարժեք հաճույքի է վերածվում. թանկարժեքը՝ բառի ուղիղ իմաստով: Համավարակի պայմաններում ուսանողներին տհաճ անակնկալ էր սպասվում:
