Թրամփը հայտնել է, որ խիստ կբարկանա, եթե պարզվի, որ ՌԴ-ն կապ ունի Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեռևս չի տիրապետում տվյալների այն մասին, որ ՌԴ-ն կապ ունի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք դեռևս որևէ ապացույց չունենք, սակայն ես կուսումնասիրեմ»,- հայտնել է Թրամփը՝ շարունակելով, որ եթե պարզվի, որ Ռուսաստանը տեղի ունեցածին մասնակից է եղել, ինքը «շատ բարկացած կլինի»:
Նա հավելել է, որ նույնպես հիմքեր չունի ավելի վաղ Նավալնիի թունավորման մասին հայտնած գերմանացի փորձագետների հետևություններին չվստահելու համար: Այնուամենայնիվ ԱՄՆ իշխանությունները մտադիր են այդ տվյալներն ուսումնասիրել ինքնուրույն:
Թրամփը հերթական անգամ նկատել է, որ «ոչ Ռուսաստանի հանդեպ չի եղել» ավելի կոշտ, քանի ինքը:










