«Գիտե՞ք մեկին, որն այնքան շատ է դիմակ սիրում, որքան Բայդենը․ այդ տղան լուրջ խնդիրներ ունի»․Թրամփը դիմակ կրելու համար ծաղրել է Բայդենին (տեսանյութ)

22:29 • 04.09.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանիչ դիմակ կրելու համար ծաղրել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենին, հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում առանց դիմակների ամբոխի առջև ելույթ ունենալով՝ Թրամփն իր կողմնակիցներին հարցրել է, թե արդյոք գիտե՞ն մեկին, «որն այնքան շատ է դիմակ սիրում, որքան Բայդենը»։

«Գիտե՞ք մեկին, որն այնքան շատ է դիմակ սիրում, որքան Բայդենը։ Դա նրան անվտանգության զգացում է տալիս։ Եթե ես հոգեբույժ լինեի, կասեի, որ այդ տղան լուրջ խնդիրներ ունի»,- հայտարարել է Թրամփը։

Ինչպես նկատում է աղբյուրը, Թրամփի մեկնաբանությունները հակասում են հանրային առողջապահության ոլորտի փորձագետների խորհուրդներին, որոնք բազմիցս ընդգծել են դիմակներ կրելու կարևորությունը։

CNN-ի խոսքով՝ Թրամփը ձգտում է քաղաքականացնել դիմակների կրումը։ 

ԱՄՆ նախագահը նախկինում միայն մեկ անգամ է դիմակով հայտնվել հանրությանը։