Ֆրանսիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 9 հազար դեպք. RT
Ֆրանսիայում 1 օրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 8975 դեպք: Երկրում գրանցվել է COVID-19-ով վարակման ընդհանուր 309 156 դեպք:
RT-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ Փարիզի իշխանությունները բնակիրներին պարտավորեցրել էին դիմակներ կրել քաղաքի բոլոր փողոցներում: Օգոստոսի սկզբին Նիցայի կենտրոնական շրջաններում նույնպես մտցրել էին բժշկական դիմակների պարտադիր կրման ռեժիմ:
Հուլիսի կեսերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր երկրում կորոնավիրուսի վերադարձի նշանների մասին:










