Կիևում ոստիկանները տուգանել են նորածին երեխային ձեռքի պայուսակի մեջ դրած զբոսնող մորը (լուսանկարներ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ոստիկանները տուգանել են նորածին երեխային ձեռքի պայուսակի մեջ դրած զբոսնող 29-ամյա մորը, գրում է Daily Mail-ը։
«Կինն իրեն տարօրինակ էր պահում և ես սկսեցի հետևել նրան։ Հետո երեխայի լաց լսեցի։ Հաջորդ վայրկյանին հասկացա, որ ձայնը նրա պայուսակից է գալիս»,- ասել է ականատեսներից մեկը։
Նրա խոսքով՝ մոտեցել է կնոջը, հարցրել՝ արդյոք նրա պայուսակում երեխա կա, ինչին կինը բացասական պատասխան է տվել և շտապ հեռացել։
Ականատեսը կնոջ մասին հայտնել է ոստիկանությանը, ինչից հետո ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են նրան և երեխային դուրս բերել պայուսակից։
Հաղորդվում է, որ միջադեպի պահին օդի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցները շտապօգնություն են կանչել, երեխան տեղափոխվել է հիվանդանոց և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Հաղորդվում է նաև, որ կնոջը տուգանել են՝ ծնողական պարտականությունները չկատարելու համար։


![The mother can be heard saying to cops: 'Leave him [the baby] alone. He is alive. He is fine.'](https://i.dailymail.co.uk/1s/2020/09/04/12/32775088-8697883-image-m-136_1599220391815.jpg)











