Բայդենը Ռուսաստանն անվանել է ԱՄՆ ընտրությունների համար գլխավոր սպառնալիք և խոստացել հաղթանակի դեպքում պատասխան տալ

00:35 • 05.09.20

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վստահ է, որ Ռուսաստանն այլ երկրներից ավելի շատ կփորձի ազդեցություն ունենալ առաջիկա նոյեմբերին ամերիկյան ընտրություններում, և խոստացել է «պատասխանել» հաղթանակի դեպքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ուրբաթ Բայդենի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

«Աշխարհի շատ երկրներ կցանկանային մեր ընտրություններն ապակայունացված տեսնել, սակայն մեկը, որն այդ ուղղությամբ աշխատում է ջերմեռանդ և մշտապես… Ռուսաստանն է»,- ասել է Բայդենը:

Իրեն հարցրել են այն մասին, թե արդյոք նա կիսում է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի կարծիքը, ըստ որի՝ ԱՄՆ-ի վրա ազդելու հարցում Չինաստանն «առավել ագրեսիվ» է գործում, քան Ռուսաստանը, Բայդենը բացասական պատասխան է տվել. «Դա չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը ես եմ ստանում»:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկիր, որը ներգրավված է դելեգիտիմիզացիայի և ամերիկյան ընտրություններին ազդելու հետ կապված գործողություններում, անմիջականորեն խախտում է մեր սուվերենությունը, և եթե ես դառնամ ԱՄՆ նախագահ, դրան պատասխան կտրվի»,- ասել է նա: