Ով ասաց՝ պետական մարմինների միավորմամբ և նոր Գերագույն դատարան ստեղծելով՝ արդարադատության որակի խնդիր ենք լուծելու, որևէ մեկը տալի՞ս է երաշխիք. Հ. Քոչարյան

22:48 • 04.09.20

Ով ասաց, որ պետական մարմինների միավորմամբ և նոր Գերագույն դատարան ստեղծելով՝ մենք արդարադատության որակի խնդիր ենք լուծելու, որևէ մեկը տալի՞ս է մեզ երաշխիք, որ ունենալու ենք ավելի որակյալ արդարադատություն. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորել և ստեղծել մեկ՝ Գերագույն դատարան:

Նրա խոսքով՝ եթե միավորման նպատակն այն է, որ կարելի է պետական ապարատը բեռնաթափել, ինչ-որ խնայողություններ անել՝ ֆինանսական, բյուջետային, միգուցե դա հիմնավորում է, միգուցե այդ տեսանկյունից դրա նպատակահարմարությունը կա՝ ունենալ ավելի օպտիմալ կառավարման համակարգ՝ մեր փոքր երկրի համար:

«Եթե այս կարգի հիմնավորումներ են բերվում, սա լրիվ այլ կարգի պատասխան է ենթադրում, բայց կարծում եմ, որ դատաիրավաական համակարգի հիմնական բարեփոխումների ակցենտը, որը հայտարարվում էր վերջերս մի շարք փաստաթղթերով, դա օր առաջ արդար դատական համակարգ ունենալն ու արդարադատության որակի բարձրացումն էր: Հիմա այս երկու նպատակների և այդ ինստիտուցիոնալ տեղաշարժերի միջև կորելացիա չեմ տեսնում»,- նշեց նա:

Հովհաննես Քոչարյանն ընդգծեց՝ հակված չէ իրեն համարել վերջին ճշմարտության բանախոս, բայց այն հիմնավորումները, որ լսում է, իրեն չի համոզում, որ դրա անհրաժեշտությունը այսօր կա:

«Հակառակը՝ ես այսօր տեսնում եմ, որ կա դատական իշխանության վստահությունն ամրապնդելու խնդիր, վերջնական դատական ակտերի նկատմամբ վստահությունը ամրապնդելու խնդիր և որպես իրավաբան՝ ասել եմ և ասում եմ՝ հարկավոր է արդարդատության իրականացումը վստհաել հասարակությանը: Այսինքն՝ այնպես, ինչպես իշխանության մնացաած թևերն են ձևավորվում ժողովրդի կամքով, այնպես էլ դատական համակարգում անմիջական ժողովրդական ներկայությունը պետք է լինի վստահության ամրապնդման հիմնաքարը՝ լինի երդվյալների ատենակալների ձևով, թե ուղղակի ատենակալների ձևով, բայց պրոֆեսիոնալ դատավորների հետ միասին հասարակության ներկայացուցիչները պետք է իրականացնեն արդարադատություն»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ ինչ էլ խոսենք, ինչ էլ ասենք, ինչ վեթթինգ էլ, բարեվարքության ստուգումներ էլ արվեն, չենք ունենալու հանրային կոնսենսուս դատական իշխանության համակարգի անկախության և նրա գործունեության նկաատմամբ վստահության վերականգնման վերաբերյալ: «Ես այսպես եմ լուծումը տեսնում, թե չէ սահմանադրական արդարադատությունը կիրականացնի գերագույն դատարանը ,թե առանձին մասնագիտացված դատարանը, սրանից ի՞նչ է փոխվում»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքական նպատակների հետապնդում տեսնո՞ւմ է այս երկու մարմինների միավորման դեպքում, նա պատասխանեց, որ եթե հիմնավորումները լավ չեն հնչում կամ համոզիչ չեն, կամ սահմանադական իրավունքի ժամանակակից գիտության նվաճումների հիման վրա հիմնված չեն, այդ կասկածները միշտ շրջանառվելու են. «Բայց ես այն մարդկանցից եմ, որ հեռու եմ նման մտայնությունից, որ մի ամողջ ռեֆորմ է նախաձեռնվում ինչ-որ քաղաքական հաշվեհարդարների համար: Ես անկեղծ չեմ կարծում, որ այսօր դրա կարիքն ունի քաղաքական իշխող ուժը: Բացարձակապես ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, բայց եթե նման ոչ խորքային, ոչ գիտականահեն հիմնավորումներ են բերվում այդ շահարկումների և այդ կասկածների ջիղն ավելի ուժեղանում է»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով՝ այդ պատճառով է, որ պետք է շատ հստակ, մասնագիտացված, փաստարկումներով բացատրել, օրինակ՝ ինչ նպաստ է բերելու մեր պետականաշինությանը այս երկու ինստիտուտների միավորումը և նոր Գերագույն դատարանի ստեղծումը: «Լավ Գերագույն դատարանը ստեղծեցինք, մենք ունենալո՞ւ ենք երկաստիճան, թե՞ եռաստիճան համակարգ, Գերագույն դատարանն ամեն դեպքում դատական դատազորության ի՞նչ շրջանակներ է ունենալու: Վերջին հաշվով՝  եվրոպական մայրցամաքային համակարգը գնացել է մասնագիտացված սահամանադրական համակարգի, արդեն կա կուտակած փորձ, այդ դատարանն ունի տասնամյակների պատմություն, անհրաժեշտությունը ո՞րն է նման հիմնարար պետական ինստիտուտների վերաձևակերպման:

Ես այս իմաստով կարծում եմ, որ ափսոս է այն ժամանակն ու ռեսուրսը, որն այս ուղղությամբ է ծախսվում: Կարելի է ավելի օպտիմալ ուղղությունների վրա աշխատել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այսօր  քրեական դատավարության նոր օրենսգրքի վերաբերյալ հանրային քննարկումները շատ ավելի կարևոր են մեր արդարադատության համակարգի համար, քան այս փոփոխությունները. «Բայց հասարակությունը չի կենտրոնանում քրեական դատավարության օրենսգրքի վրա, սխալ օրակարգ է ձևավորված. պետք է կենտրոնանալ քրեական դատավարության նոր օրենսգրքի վրա, որովհետև տարիներ շարունակ մեր քաղաքացիները միշտ բողոքել են դատական համակարգի մեղադրական հակվածությունից, մրցակցության պակասից, անհավասար կարգավիճակից, նախաքննության մարմինների ոչ թափանցիկ գործունեությունից, խնդիրները այստեղ պետք է լուծվեն:

Դատական իշխանության ընկալումը՝ որպես պետական ինստիտուտների համակարգ, մի քիչ վախեցնող է: Հիմա պետք է դատական իշխանությունը հասկանանք մի համակարգ, մի իշխանություն, որը մասնավոր ազատության տարածքի անձեռնմխելիությունն է պաշտպանելու օրենսդիրի և գործադիրի անհարկի միջամտությունից, մեր մեջ այս ամրապնդումը գնա, մենք, դատական իշխանություն ասելով, ի՞նչ ենք ուզում հասկանալ: Պետք է փոփոխությունները գնան նրան, որ դատական իշխանությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ պաշտպանի մասնավոր իրավունքը, մարդու անձեռնմխելիության իրավունքը»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ փաստորեն երկու կայացած մարմին քանդվում է, պատճառն էլ ձեր նշած խնդիրները լուծելու նպատակն է իրենց ասելով, սակայն այդ որոշումը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, Քոչարյանը արձագանքեց, որ եթե ինչ-որ մի բան պետք է քանդել, պետք է քանդել խիստ հիմնավորված՝ ապացուցելով որ այդ մարմնի գոյությունը մեր պետականաշինության գործընթացի համար խոչընդոտ է, ապացուցելով, որ այդ մարմինը չի արդարացնում այն հուսյերը, որ օրենսդիրը, մեր ժողովուրդը Սահամադրությամբ դրա վրա դրել է:

«Բայց չէ որ հիմա ՍԴ-ում շտկումներ արվեցին, արդեն ՍԴ-ն վերադարձվեց այն ձևին, ինչ ձև որ ենթադրվում էր Սահմանադրական փոփոխություններով, հիմա այնտեղ արվելու են նոր նշանակումներ, պետք է որ այդ խնդիրը համարեինք լուծված և անցնենք առաջ՝ թողնելով որ այդ դատարանն իր առաքելությունը ցույց տա իրավաքաղաքական նոր իրողությունների պայմաններում:

Մի կողմից մենք այդ խնդիրն ենք համարում լուծված, մյուս կողմից սկսում ենք խոսել այս դատարանի կազմակերպչական փոփոխության մասին: Մի պահ պատկերացնենք այդ դատավորների վիճակը, որ այսօր նստած են այդ դատարանում կամ շուտով ներկայացվելու են այդ պաշտոններում ու մեկ էլ խոսվում է, թե գիտեք՝ շուտով կազմակերպչական ձևը կփոփոխվի»,- նշեց Հովհաննես Քոչարյանը ապա հավելեց.

«Հիմա ի՞նչ երաշխիք, որ այդ մարդիկ շարունակելու են պաշտոնավարել, կամ ինչո՞ւ պետք է շարունակեն պաշտոնավարել որ»:

Քոչարյանն ընդգծեց, որ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք մտահոգում են, բայց կասկածների փարատումը չկա. «Դրա համար եմ ասում՝ այսօր ավելի լավ է ճիշտ օրակարգի վրա կենտրոնանալ՝ քրեական դատավարության նոր օրեսնգրքի, որ արդարադատության հաստատման գործում հասարակության մեջ շատ ավելի մեծ չափաբաժին ունի ազդեցության, քան այն օրակարգը, որն այսօր մեզ առաջարկվում է»,- շեշտեց նա:

Նրա կարծիքով՝ ոչ մի նման միավորում անկախ դատական համակարգի երաշխիք չէ, արդար դատական համակարգի երաշխիքները Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքներն են, անկախ դատական համակարգի երաշխիքները դատական իշախանության նկատմամբ հարգանքն է, որն իշխանության բոլոր թևերը պետք է ունենան և բոլորովին այդ անակախությունը չես ուժեղացնում, եթե ինստիտուցիոնալ միավորումների ես գնում, միգուցե հակառակ վտանգն ավելի շատ կա: