Իրադարձային
-ից
-ը
09:27 • 26.08.20«Ես այստեղ եմ, որովհետև մեզ պետք է, որ ամուսինս ևս 4 տարի լինի մեր նախագահը, նա՛ է մեր երկրի համար լավագույն ընտրությունը»․ ԱՄՆ առաջին տիկինը՝ Հանրապետական կուսակցության համագումարում (լուսանկար)«Ես այստեղ եմ, որովհետև մեզ պետք է, որ ամուսինս ևս չորս տարի լինի մեր նախագահն ու գլխավոր հրամանատարը։ Նա է մեր երկրի համար լավագույն ընտրությունը»,- ասել է նա։
09:18 • 26.08.20Գազի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ մնացած բոլոր քաղաքացիները դուրս են բերվել (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Երևանում գազի պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը, տեղեկացնում է, որ փլուզվել է մեկ շքամուտքի 12 բնակարան Գրառումը՝ ստորև«Այսօր առավոտյան պայթյու
08:43 • 26.08.20Երևանի Ռայնիսի փողոցում գազի պայթյունից շենքը մասնակի փլուզվել է, կա մեկ զոհ, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութեր, լուսանկարներ)Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն...
08:34 • 26.08.20Չեխիայի նախագահը ձեռքի վնասվածքի պատճառով հիվանդանոց է տեղափոխվելՕվչաչեկը պատմել է, որ երեքշաբթի երեկոյան հետուստացույց դիտելուց հետո 75-ամյա Զեմանը աթոռից վեր է կացել առանց ձեռնափայտի և արդյունքում սայթաքել է՝ կոտրելով աջ ձեռքը։
06:43 • 26.08.20Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:34 • 26.08.20Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3.6 միլիոնը, մահացել է ավելի քան 116 000 մարդ. Worldometers.comԲրազիլիան թե' կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե' մահերի թվով աշխարհում երկրորդն է
05:57 • 26.08.20Նավթի գինը վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է գրանցել. ReutersՍա նավթի գնի ամենաբարձր ցուցանիշն է մարտի 5-ից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում արդյունահանման ծավալները ժամանակավորապես կրճատելու հարցում
05:26 • 26.08.20Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
04:54 • 26.08.20ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացու են ձերբակալել՝ կիբերհանցագործություն կատարելու միջոցով խոշոր գումար կորզելու փորձի համարԿրյուչկովը մեղադրվում է ընկերության աշխատակցին կաշառք տալու փորձ կատարելու համար, որի միջոցով փորձել է ընկերության ծրագրային ապահովման համակարգում վնասակար ծրագիր տեղադրել և, այդպիսով, հասանելիություն ստանալ ընկերության որոշակի տվյալների և խոշոր չափի գումար կորզել
04:29 • 26.08.20Մեքսիկայում կորոնավիրուսից 61 000-ից ավելի մարդ է մահացել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 570 000-ին. ReutersԿառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է
03:51 • 26.08.20Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ բողոքելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից, և պահանջել կառավարության հրաժարականըՍարաջը խոստացել է, որ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են լինելու, և որ պաշտոններում նշանակվելու են արհեստավարժ կադրեր
03:26 • 26.08.20ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի պահանջըՌուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի, քանի որ 2018թ-ին դուրս է եկել միջուկային գործարքից
02:33 • 26.08.20Օգոստոսի 29-ին «Armenia» ավիաընկերությունը կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթըՈւղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)
02:19 • 26.08.20Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել. РИА НовостиՀամաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 256 000 դեպք է գրանցվել
01:32 • 26.08.20Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում«Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին
