Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3.6 միլիոնը, մահացել է ավելի քան 116 000 մարդ. Worldometers.com
06:34 • 26.08.20
Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 46 959 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է Worldometers.info-ն:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3 674 176 մարդ է վարակվել, որոնցից 116 666-ը մահացել է, 1215-ը՝ վերջին մեկ օրում:
Բրազիլիան թե' կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե' մահերի թվով աշխարհում երկրորդն է:
Placeholder










