Չեխիայի նախագահը ձեռքի վնասվածքի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ձեռքի վնասվածքի պատճառով երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է, նրան վիրահատելու են: Այս մասին Twitter-ում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յիրժի Օվչաչեկը, գրում է ria.ru-ն։
«Պարոն նախագահը ձեռքի վնասվածքի պատճառով այսօր երեկոյան հոսպիտալացվել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Նրա ձեռքը կվիրահատեն։ Կյանքին վտնագ չի սպառնում, պարոն նախագահը կապի մեջ է իր ընտանիքի և աշխատակիցների հետ»,- գրել է նա։
Օվչաչեկը պատմել է, որ երեքշաբթի երեկոյան հետուստացույց դիտելուց հետո 75-ամյա Զեմանը աթոռից վեր է կացել առանց ձեռնափայտի և արդյունքում սայթաքել է՝ կոտրելով աջ ձեռքը։
Մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ նախագահի հոսպիտալացման տևողությունը դեռևս հայտնի չէ։










