Նավթի գինը վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է գրանցել. Reuters

05:57 • 26.08.20

Նավթի գինը միջազգային բորսաներում բարձրացել է՝ գրանցելով վերջին 5 ամիսների առավելուգն արժեքը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատճառն այն է, որ ամերիկյան նավթային մի շարք ընկերություններ օրերս օրական մոտ 1.56 միլիոն բարելով կրճատել են նավթի արդյունահանումն ու վերամշակումը Մեքսիկական ծոցում՝ Տեխասի և Լուիզիանայի ափերում՝ առաջիկա օրերին սպասվող Լաուրա փոթորիկի պատճառով, և այդտեղից տարհանել նավթի արդյունահանման համար կիրառվող շուրջ 310 միավոր տեխնիկան:

Այսպես, բրենթ տեսակի նավթը թանկացել է 73 ցենտով՝ դառնալով 1 բարելի դիմաց 45.86 դոլար,

Սա նավթի գնի ամենաբարձր ցուցանիշն է մարտի 5-ից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում արդյունահանման ծավալները ժամանակավորապես կրճատելու հարցում:

Լաուրա փոթորիկն, ըստ կանխատեսումների, կունենա 185 կմ/ժ արագություն և իր ուժգնությամբ համադրելի կլինի 2005թ. գրանցված Կատրինա փոթորկի հետ: