ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացու են ձերբակալել՝ կիբերհանցագործություն կատարելու միջոցով խոշոր գումար կորզելու փորձի համար
ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Եգոր Կրյուչկովը ձերբակալվել է կիբերհանցագործություն կատարելու փորձի կասկածանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Կրյուչկովը մեղադրվում է ընկերության աշխատակցին կաշառք տալու փորձ կատարելու համար, որի միջոցով փորձել է ընկերության ծրագրային ապահովման համակարգում վնասակար ծրագիր տեղադրել և, այդպիսով, հասանելիություն ստանալ ընկերության որոշակի տվյալների և խոշոր չափի գումար կորզել:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ ՌԴ քաղաքացին ԱՄՆ մուտք է գործել տուրիստական վիզայով:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատնից РИА Новости-ի հետ զրույցում հայտնել են, որ ռուս դիվանագետները տեղյակ են կատարվածից և մտադիր են կապվել ձերբակալվածի հետ և նրան անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:










