Մեքսիկայում կորոնավիրուսից 61 000-ից ավելի մարդ է մահացել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 570 000-ին. Reuters
Մեքսիկայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4916 նոր դեպք է հաստատվել, հաղորդում է Reuters-ը:
Երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Մեքսիկայում կորոնավիրուսից 650 մարդ է մահացել՝ մահվան ելքով դեպքերի թիվը հասցնելով 61 450-ի, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը՝ 568 261-ի:
Կառավարությունը պնդում է, որ վարակվածների իրական թիվը շատ ավելին է, քան պաշտոնապես հաստատված դեպքերի քանակն է: Մեքսիկան, համաճարակի դեմ պայքարելու հետ մեկտեղ, մայիսի վերջից փորձում է աստիճանաբար վերաբացել երկրի տնտեսությունը:










